Գորիս

Բնակչություն` 23261

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 67 կմ, 
Հեռավորությունը Երևան քաղաքից՝ 254 կմ 
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250-1520 մ, 
Քաղաքը հիմնադրվել է` 1870թ.

 

Աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները

Գտնվում է Գորիս (Վարարակ) գետի հովտում: Գետահովիտը Գորիսի սահմաններում բավականին ընդարձակ, խոր, տաշտականման գոգավորություն է, լցված գետային, գետա-հեղեղատային և ջրա-սառցադաշտային նստվածքով: Լանջերը խիստ զառիթափ են, տեղ-տեղ՝ նույնիսկ ուղղահայաց, ճեղքված խոր ձորերով՝ Շորին, Թանգուն, Ղաթրինի, Չոփչուն, Դրնգանի: Բարձաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, ապառաժ քարափները, քարայրներն ու քարանձավները յուրօրինակ, անկրկնելի տեսք են տալիս ռելիեֆին:
Կլիման բարեխառն լեռնային է, մեղմ ձյունոտ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը - 1.3 C է, հուլիսինը՝ 19 C, տեղումների քանակը 700 մմ:
 

Համառոտ ակնարկ

Նախկին անվանումներն են՝ Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Գորիս անվան տարբեր բացատրություններ կան: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-«ժայռ» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ: Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում: Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից: Ռուսա առաջին թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է սեպագիր, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես 2-րդ թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար:
Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին:
Քաղաքի անվան ներկայիս գրելաձևը առաջին անգամ հանդիպվել է 1624թ.՝ Բարսեղ Երեցի կողմից գրված մի ձեռագրում:
17-18-րդ դարերում Գորիսում հաստատվել և իշխում էին Մելիք-Հուսեինյանները: 
Գորիսը 19-րդ դարի սկզբին՝ 1813թ. հոկտեմբերի 13-ի Գյուլիստանի պայմանագրով, անցնում է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Գորիսի զարգացումը սկսում է 19-րդ դարի 70-ական թթ-ից, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դարձավ Զանգեզուր գավառի կենտրոնը: 1876թ. Հին Գորիսի մոտ Ստարացկի գավառապետի նախաձեռնությամբ, Մանուչար-Բեկ Մելիք Հուսեինյանի խորհրդով և գերմանացի ճարտարապետի կազմած նախագծով հիմնադրվում է Գորիս քաղաքը:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական և մշակութային առումով քաղաքը բավական առաջադիմել էր: 1930թ.-ի սեպտեմբերի 9-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դարձավ համանուն շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքը հանդիսացավ արցախյան շարժման հենասյուներից մեկը: Քաղաքում անդրանիկ երթը տեղի ունեցավ փետրվարի 22-ին: Նշանակալից իրադարձություն էր նաև 1989թ. Սյունյաց հոգևոր թեմի վերաբացումը, որի առաջնորդարանը հաստատվեց Գորիսում: 

Ներկայումս Գորիսը մտնում է Սյունիքի մարզի մեջ: Գորիսում կա 1941-45թթ.-ի Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված բազալտակուռ աղբյուր-հուշարձանը: Այստեղ են ծնվել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Սևադա Բակունցը: 
Քաղաքը 19-րդ դարի 70-ական թթ. ուներ մոտ 1000, 1897թ.՝ 2400, իսկ 1976թ.-ին՝ 17400 բնակիչ:
1992թ-ին հանմագործակցության համաձայնագիր է կնքվել Գորիսի և Ֆրանսիայի Վիենի քաղաքների միջև, որի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տուրիզմի , մշակույթի, կրթության , սպորտի, բնապահպանության, առողջապահության , համայնքի ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում: 2008թ-ին համագործակցության համաձայնագիր է կնքվել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի Նեսվիժ շրջանի հետ:

Կրթությունը, մշակույթը, առողջապահությունը

Գորիսը Սյունիքի մարզի խոշոր կրթական ու մշակութային կենտրոններից է: Գորիսում գործում է երկու ավագ դպրոց, 4 հանրակրթական դպրոց և մեկ հատուկ դպրոց : 
Համայնքում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններն են` Գորիսի պետական համալսարանը, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, «Սյունիք» ինստիտուտը և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ` Մանկավարժական քոլեջը ու Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջը :
Համայնքում գործում են 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 5 արտադպրոցական ուսումնական հաստատություններ` Ա. Սաթյանի և Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցներ, Գ. Պարոնյանի անվան Արվեստի դպրոց, Ա. Օրդյանի անվան շախմատի դպրոց, մանկապատանեկան մարզադպրոց: 
Մշակութային կառույցներն են` Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը իր ստորաբաժանումներով` Երկրագիտական թանգարանը, Քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Ա.Բակունցի տուն-թանգարան, Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղ: 
Տեղական լրատվամիջոցներն են` «Զանգեզուր» և «Կամք +», «Բան ու գործ» թերթերը, «Փերի» մանկական ամսագիրը, «Լաստ» հեռուստաընկերություն:
Գորիսի առողջապահական հաստատություններն են՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, Սրտաբանական կենտրոն, «Գորիսի Ս.Ամիրյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ, Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան, «Դիագնոստիկա» ԲԲԸ-ի մասնաճյուղ` վերանվանվելով «Սյունիք» բժշկական կենտրոն: 
Գորիս քաղաքում գործում են 20-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություն:

 

Syunik hotel

welcome

Ձեզ միանշանակ հաճույք կպատճառի հանգիստը «Սյունիք» հյուրանոցային համալիրում

Goris

about us

Գտնվում է Գորիս (Վարարակ) գետի հովտում: Գետահովիտը Գորիսի սահմաններում...

Where are we?

location

Գտեք մեզ քարտեզի վրա
ք.Գորիս, Արցախյան խճուղի 1
Հեռ: +374 55130043, +374 28430043 

first look at the pharrell x adidas nmd human race pharrell x adidas nmd human race scarlet 1126023520 release date pharrell x adidas nmd human race shale blue more on foot images of the pharrell x adidas nmd human race adidas nmd pharrell new adidas nmd human race sneaker adidas x pharrell nmd human race online raffle details adidas pharrell human race nmd pharrell x adidas hu nmd human species black could be landing next month adidas hu nmd human species stussy x converse jack purcell pack kolekcja pharrell williams x adidas originals nmd adidas hu nmd x pharrell williams green green white hu pharrell previews pair of his human race adidas nmd pw human race nmd tangerine 1 humanrace adidas pw human race nmd tangerine pharrell x adidas nmd human race black adidas nmd human race collection release date
top